Արտադրատեսակի մասին
Մթերքի առավելությունները.

  • Մաշկի խոնավացում ներսից
  • Օգնություն ծերացման տեսանելի նշանների դեմ պայքարում
  • Մաշկի առաձգականության բարձրացում
  • Աչքերի շուրջ կնճիռների քչացում2
  • Մաշկի, մազերի և եղունգների գեղեցկության պահպանում1
  • Գիտականորեն ապացուցված արդյունավետություն4
  • Ցելյուլիտի տեսանելի նշանների կրճատում5


Կոլագենը մեր օրգանիզմում ամենատարածված սպիտակուցն է: Այն կազմում է օրգանիզմում ընդհանուր առմամբ պարունակվող պրոտեինային զանգվածի 30%-ը: Ապահպանում է մեր մաշկի առաձգականությունն ու կառուցվածքը: Մաշկի պրոտեինային զանգվածի 75%-ը բաղկացած է կոլագենից: Collagen Beauty Complex-ի բաղադրության մեջ մտնող Verisol P-ն կոլագենի ձև է՝ բաղկացած կոլագենի բիոակտիվ պեպտիդներից, որոնք ստացվել են I և III տեսակի կոլագենից: Պեպտիդներների և լիաչափ կոլագենի տարբերությունն իրենց մոլեկուլների չափսերն են. որքան փոքր են մելեկուլներն, այնքան ավելի լավ են յուրացվում: Verisol P-ում կիրառվում է խոզի կոլագեն, քանի որ առկա են գիտական տվյալներ դրա առավել լավ կենսաբանական հասանելիության մասին՝ ի համեմատ այլ աղբյուրների:7

Collagen Beaty Complex-ը պարունակում է այնպիսի կարևոր վիտամիններ և հանքանյութեր, ինչպիսին են սելենը, ցինկը, բիոտինը (B7) և պղինձը, որոնք լավ վիճակում են պահպանում եղունգները և մազերը: C և E վիտամիններն օգնում են պայքարել մաշկի ծերացման նշանների դեմ՝ չեզոքացնելով միջավայրի օքսիդացնող վնասակար ազդեցությունը:6

1 Մթերքի պիտակի վրա առկա տեղեկատվությանը համապատասխան: Բիոտին, յոդ, վիտամին A և ցինկ՝ մաշկը նորմալ վիճակում պահպանելու համար: Բիոտինը, սելենը և ցինկն օգնում են պահպանել մազերը նորմալ վիճակում: Սելենը և ցինկը նպաստում են եղունգները նորմալ վիճակում պահպանելուն:
2 4-8 շաբաթ օգտագործելու դեպքում:
3 Բիոտին, յոդ, վիտամին A և ցինկ՝ մաշկը նորմալ վիճակում պահպանելու համար: Բիոտինը, սելենը և ցինկն օգնում են պահպանել մազերը նորմալ վիճակում: Սելենը և ցինկը նպաստում են եղունգները նորմալ վիճակում պահպանելուն: Proksch Е., Segger D., Degwert J., Schunck M., Zague V., Oesser S. Skin Pharmacol Physiol 2014; 27:47–55.
4 Proksch E. Oral supplementation of specific collagen peptides has beneficial effects on human skin physiology: a double-blind, placebo-controlled study (Պերորալ եղանակով կոլագենի հատուկ պեպտիդների ընդունումը դրական ազդեցություն ունի մարդու մաշկի ֆիզիոլոգիայի վրա. կրկնակի կույր պլացեբո-հսկվող հետազոտություն). Skin pharmacology and physiology. 2014 թ.; 27(1):47–55.
5 3 ամիս Verisol P ընդունելուց հետո (օրական 2,5 գրամից ոչ պակաս) գրանցված արդյունքներ: JOURNAL OF MEDICINAL FOOD, J Med Food 00 (0) 2015, 1–9, DOI:10.1089 / jmf.2015.0022, Կոլագենային յուրահատուկ պեպտիդներով սննդային հավելումը դրական ազդեցություն է թողնում ցելյուլիտի մորֆոլոգիայի վրա՝ կախված մարմնի զանգվածի ինդեքսից: Մայքլ Շունկ,1 Vivian Zague, 2 Steffen Oesser, 1 Ehrhardt Proksch, 3.
6 Մթերքի պիտակի վրա առկա տեղեկատվությանը համապատասխան:.
7 Ohara H, Matsumoto H, Ito K, Iwai K, Sato K. Comparison of quantity and structures of hydroxyproline-containing peptides in human blood after oral ingestion of gelatin hydrolysates from different sources (Մարդու արյան մեջ հիդրօքսիպրոլին պարունակող պեպտիդների քանակի և կառուցվածքի համեմատում տարբեր աղբյուրներից ստացված ժելատինի հիդրոլիզատներ պերորալ եղանակով ընդունելուց հետո). J Agric Food Chem. 2007 թ.; 55(4):1532-5

Կիրառման եղանակը

Մեկ բաժին ըմպելիք պատրաստելու համար 250 մլ ջրին կամ այլ հեղուկին ավելացրեք 2 չափագդալ (4,5 մլ ծավալով*) փոշի: Ստացված ըմպելիքն օգտագործեք օրական 1 անգամ: Մթերքը կարելի է ավելացնել Ֆորմուլա 1 պրոտեինային կոկտեյլի, Երեկոյան կոկտեյլի կամ ցանկացած այլ սիրելի կոկտեյլի մեջ:

*Collagen Beauty Complex-ի փաթեթավորման մեջ առկա չէ չափագդալ: Օգտագործեք Herbalife-ի ունիվերսալ չափագդալը (#719A):