Պրոտեինային Կոկտեյլ Ֆորմուլա 1-ը Հերբալայֆի համաշխարհային բեսթսելլերն է։
Հիմնական առավելություններ՝
• Բարձր սպիտակուցային պարունակություն՝ յուրաքանչյուր չափաբաժինը պարունակում է 9 գրամ սոյայի սպիտակուցի իզոլյատ (կամ 18 գրամ, եթե պատրաստված է 250 մլ այլընտրանքային կաթով, օրինակ՝ սոյայի կաթով):
• 4,7 գրամ սննդային մանրաթել։
• 25 կարևորագույն վիտամինների և հանքանյութերի համալիր, ներառյալ՝ B6, B12, D և C վիտամինները։
• Չի պարունակում լակտոզ, գլյուտեն։
• Առանց արհեստական բուրավետիչների։
• Հարմար է վեգանների համար։
B6 և B12 վիտամինները նպաստում են նյութափոխանակության և նյարդային համակարգի արդյունավետ գործառույթին։ D և C վիտամինները աջակցում են իմունային համակարգին, ոսկրերին և ատամներին, իսկ վիտամին D-ն նաև նպաստում է մկանների աշխատանքին։
Կլինիկական ուսումնասիրությունների արդյունքները հաստատում են, որ Հերբալայֆի Քաշի Կառավարման Ծրագիրը՝ պրոտեինային կոկտեյլ Ֆորմուլա 1-ի և պրոտեինային խառնուրդ Ֆորմուլա 3-ի օգտագործմամբ, ավելի արդյունավետ է, քան ստանդարտ ցածր կալորիականությամբ դիետան*: Ստանալ տեսանելի արդյունք հնարավոր է արդեն իսկ 2 շաբաթից**: Մթերքը մշակված է Հերբալայֆի սեփական գիտական կենտրոնում և արտադրված է GMP որակի միջազգային ստանդարտներին համապատասխան:
Բանանային Մուսի համ՝ 550 գրամ
Չափաբաժնի քանակը մեկ փաթեթում՝ 21
*Երկարաժամկետ կլինիկական ուսումնասիրություն՝ 90 մարդու մասնակցությամբ և 6 ամիս տևողությամբ: «Բարձր սպիտակուցային պարունակությամբ սննդի փոխարինիչներ պարունակող դիետաների կլինիկական արդյունավետության և հանդուրժողականության գնահատում՝ գիրություն և ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար: Herbalife® Քաշի Կառավարման Ծրագրի պատահական վերահսկվող կլինիկական ուսումնասիրություն»: Հունիս 2011 թվական, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի սնուցման գիտահետազոտական ինստիտուտ, Մոսկվա։
**Դիետոլոգների և Սննդաբանների Ազգային Միություն: Հերբալայֆի Քաշի Կառավարման Ծրագրի կլինիկական ուսումնասիրություն («Պրոտեինային Կոկտեյլ Ֆորմուլա 1» և «Պրոտեինային խառնուրդ Ֆորմուլա 3»), Մոսկվա, 2014 թվական։